. . . ՆԱԵՎ ԲԱՉԿՈՎԸ

11:07 - 04 Դեկ, 2025

Դուբայի ռինգում  այսօր հնչեց աշխարհի բռնցքամարտի առաջնության մեկնարկը ազդարարած գոնգի ձայնը: Ռինգ կելնեն նաև մեր երկրի երեք  ներկայացուցիչներ. Արարատ Հարությունյանը / 71 կգ /, Վախթանգ Հարությունյանը / 75 կգ / և Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրանց մրցակիցներն են հաջորդաբար  Ալֆինո Ցեզարը / Ինդոնեզիա  /, Աբդուլ Բակի Ադամոուն / Նիգերիա / և Մայքլ Շուստերը / Կուկի կղզիներ /:

Մեր հավաքականի կազմը արդեն հայտնի է մարզասերներին: Հավելենք նաև, որ IBA-ն  / բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա / թույլատրել է կազմակերպության  PRO  գոտի նվաճած մարզիկների մասնակցությունը, ասել է թե՝ աշխարհի առաջնությանը մեր թիմի կազմում կմասնակցի նաև երկրի առաջատար, անվանի Հովհաննես Բաչկովը / 67 կգ /: Նույն քաշային կարգում հայտավորված է նաև Արմեն Մաշակարյանը։

Ստուգատեսի 13 քաշային կարգերում ընդգրկված են  108 երկրների 428 բռնցքամարտիկներ:

 

Այլ նորություններ