ՄԱՐԶԻՉԸ ՀՊԱՐՏ Է

10:27 - 29 Օգո, 2025

Հայաստանի ֆուտբոլի  չեմպիոն և գավաթակիր «Նոան» կմասնակցի կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարին։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Աբովյանում Սանդրո Պետրովիչի գլխավորած թիմը 3:2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային»:

Երևանցիներից  աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան, բրազիլացի հարձակվող Մատեոս Բարոզոն եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

Նշենք, որ մրցակիցների առաջին խաղում հաղթել էր  «Նոան» / 4:1 /: Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով մեր թիմը 7:3 հաշվով առավելության հասավ Սլովենիայի չեմպիոնի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա Նիոնում ՝ այսօր,  օգոստոսի 29-ին, որտեղ  հայտնի կդառնան «Նոաի»-մրցակիցները։

Հանդիպումից հետո գլխավար մարզիչ Պերկովիչը շնորհավորել է իր  ֆուտբոլիստներին, թիմի ողջ անձնակազմին, երկրպագուներին, ովքեր իրենց  կողքին են եղել։ Նա նաև երջանիկ է անվիճելի  արդյունքի և  Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ  եվրագավաթներում ներկայացնելու համար:

Այլ նորություններ