ՇՐՋԱՆԱՁԵՎ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

10:47 - 17 Փետ, 2023

ՀԲՖ –ն հայտնում է, որ մեկնարկում է Հայաստանի Մ24 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 7 թիմեր Երևանից և Գյումրիից:

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով: Թիմերը կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այնուհետև այդ 2 շրջանների արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Մասնակից թիմերն են՝ «Յանգ ֆոքսիս», (Երևան), «Ուրարտու» (Երևան), «Արալեզ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Գոլդեն Իգլս» (Երևան) և ԲԿՄԱ-ն (Երևան):

Առաջնության հանդիպումները հիմնականում կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում:

Հայաստանի Մ24 տարեկանների առաջնության առաջին խաղում «Կիլիկիան»  կմրցի «Ուրարտու»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին։

Այլ նորություններ