ՀԱՂԹԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏ

10:57 - 09 Նոյ, 2023

Հայաստանի բասկետբոլի  բարձրագույն խմբի տղամարդկանց  առաջնությունում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում: Սակայն «Ուրարտուն» անցկացրեց իր  առաջին մրցամարտը: Նորամուտը հաջող ստացվեց, քանզի նրա առջև « զենքերը վայր դրեց »  «Էրեբունին»: Գրանցվեց  85:72 հաշիվը:

13 միավորի առավելության, և ընհանրապես  հաղթանակի  գործում որոշակի դեր խաղաց ուրարտացի Դանիլ Գևորգյանի դիպուկությունը: Նրա հաշվին գրանցվեց  37 միավոր: Հավելենք, որ Դանիլը նաև14 անգամ տիրեց  օղակից անդրադարձող գնդակին:

Օլիմպավանում այսօր, ժամը՝ 22:15-ին, կսկսվի «Ֆոքսիս» -  «Արաբկիր» հանդիպումը:

 

Այլ նորություններ