ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է

11:07 - 03 Հոկ, 2025

Շորտերն ու հողաթափերը անընդունելի հագուստ են շախմատի խոշոր մրցաշարերում,  այս մասին  ասել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը։

«Մենք մեղմացրել ենք հագուստ կրելու  կանոնակարգը և  թույլատրվել է նաև ջինս կրել», - նշել է Դվորկովիչը։ - Գլխավորն այն է, որ զգեստը նրբագեղ տեսք ունենա և չստեղծվի  տպավորություն, թե  անձը անհարգալից է վերաբերվում միջոցառմանը կամ՝  մրցակիցներին։ Հագուստ կրելու  կանոնակարգը պետք է համապատասխանի մրցման բնույթին»։

Դվորկովիչը նաև հավելել է, որ աշխարհի առաջնությունում կամ  թեկնածուների մրցաշարերում ավելի խիստ պետք է լինել: Մասսայական մրցաշարերում կարելի է ոչ պաշտոնական լինել: Դրանում վատ բան չկա, բայց շորտերը կամ հողաթափերը հարիր չեն մրցումների,  առավել ևս՝ աշխարհի առաջնությունների պարագայում:

Անցյալ տարի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը որակազրկվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունում հագուստի կանոնակարգը խախտելու համար.  նա խաղի ներկայացավ ջինսով: Փոխարենը նորվեգացին հայտարարեց, որ այլևս չի խաղալու շախմատի համաշխարհային ֆեդերացիայի մրցաշարերում։ Վերջիվերջո, որոշում կայացվեց մեղմացնել աշխարհի կայծակնային առաջնության հագուստի կանոնակարգը, որից հետո Կարլսենը համաձայնեց մասնակցել մրցաշարին և առաջին տեղը բաժանեց  ռուս Յան Նեպոմնյաշչիի  հետ։

Այլ նորություններ