Առաջատարը Երևանի «Արագած» թիմն է

11:02 - 18 Հոկ, 2018

Աստիճանաբար արագություն է հավաքում հոկտեմբերի 7-ին մեկնարկած Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնությունը: Խաղացվել է երկու տուր: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Երևանի «Արագածը»: Երեքական միավորով առաջատարին հաջորդում են մայրաքաղաքի «Էրեբունի», «Ուրարտու Վիվարո», ՖԻՄԱ և Ստեփանակերտի «Արցախ» թիմերը: «Արթիկ Ման–Հոլդինգը» երկու միավորով եզրափակում է վեցյակը: 

Երրորդ տուրի հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի 21-ին:Այդ օրը, ժամը 14.00-ին Օլիմպավանում կսկսվի «Արագած» - «Էրեբունի», իսկ ժամը 20.30-ին, Միկա մարզակումբում` ՖԻՄԱ – «Արթիկ Ման–Հոլգինգ» թիմերի հանդիպումը: «Արցախի» երրորդ տուրի հանդիպումը հետաձգվել է և այն կկայանա հոկտեմբերի 30-ին` «Ուրարտու-Վիվարոյի» հետ խաղով:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ