Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության 13 –րդ տուրի հանդիպումները: Գրանվեցին հետևյալ արդյունքները. << Էրեբունի >> - << Արագած << ` 59 : 77, << Ուրարտու - Վիվառո >> - << Արցախ >> ` 84 : 81: Տեխնիկական պատճառներով Երևան` ՖԻՄԱ –ի հետ հանդիպմանը չկարողացավ ներկայանալ << Արթիկ – Ման Հոլդինգը >>, որին, մրցակարգի համաձայն, պարտություն գրանցվեց 0 : 20 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը 22 միավորով գլխավորում է << Արագածը >>: Մեկ միավոր պակաս ունի << Ուրարտու- Վիվառոն>>: ՖԻՄԱ, << Արթիկ – Ման Հոլդինգ>> և << Արցախ >> թիմերն ունեն 18 –ական միավոր: Վերջին` վեցերորդ տեղը 16 միավորով զբաղեցնում է << Էրեբունին >> :
14 –րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հաջորդաբար հունվարի 15 –ին / << Արագած >> - << Արցախ >>, ժամը 21 ին, սպորտի նախարարության մարզահամալիրում / նախկին Միկա / : Հաջորդ օրը, նույն մարզադահլիճում, ժամը 18.30 –ին կսկսվի << Ուրարտու - Վիվառո >> - << ՖԻՄԱ >> մրցամարտը , իսկ հունվարի 17 –ին, ժամը 17 –ին կմեկնարկի << Արթիկ – Ման Հոլդինգ >> - << Արցախ >> հանդիպումը:
ՀԱՕԿ լրատվական բաժին