ՓՈՐՁԱՐԿԵԼ ԵՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ

11:47 - 16 Օգո, 2023

Փարիզի << Արենա - 6 >> -ում տեղի է ունեցել   << Փարիզ - 2024 >> ծանրամարտի մրցաշար:  Մրցահարթակ են ելել ֆրանսիացի քսանհինգ  ծանրորդներ:

Միջոցառումը հաջողվել է , քանի որ կազմկոմիտեն  իրականացրել է համապատասխան ծրագրերը. մրցավայրի, մարզագույքի փորձարկում, տեխնիկական պաշտոնյաների, հատուկ  կամավորականների,  միավորների, արդյունքների գնահատում  և այլն:

IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդի գլխավորած միջոցառմանը  ներկա են եղել  մի խումբ այլ  պաշտոնյաներ, որոնց գոհացրել է  կազմակերպական  աշխատանքները:

Մրցաշարը ծանրորդներին և պաշտոնյաներին հնարավորություն է տվել զգալ օլիմպիական միջավայրի դինամիկան:

Այլ նորություններ