
Մայրաքաղաք Երևանը հոկտեմբերի 24–25-ին կհյուրընկալի հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեան։
Նախատեսված է նաև նախագահի, գլխավոր քարտուղարի և ղեկավար կազմի ընտրություններ։
Մարզաձևի համապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ միջոցառումը կանցկացվի «Մուլտի Գրանդ Փարավոն» համալիրում: Կկազմակերպվի նաև երկու պաշտոնական ընթրիք՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի անունից։
Հայաստանին առաջին անգամ է վստահվել սպորտային հրաձգության նման մակարդակի գագաթնաժողով։
Տեղեկացնենք, որ 2026թ. փետրվարի 27-ից` մարտի 5-ը, Երևանում կանցկացվի հրաձգության Եվրոպայի առաջնությունը։