. . . ԱՆԳԼԻԱՑԻ ԽԱՂԱՎԱՐՆԵՐԸ

10:47 - 10 Հոկ, 2025

ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան խաղը կկայանա  Բուդապեշտում վաղը ՝ հոկտեմբերի 11 –ին,  Երևանի ժամանակով 20:00-ին։

ՈՒԵՖԱ –ն հայտնել է, որ հանդիպումը կսպասարկի Անգլիայի մրցավարական հանձնախումբը ՝ Քրիս Քավանայի գլխավորությամբ: Նրա օգնականներն են  Դեն Քուքն ու Յան Հյուսինը, չորրորդ պաշտոնյան է Սեմ Բերոթը,VAR մրցավարը՝ Դարեն Էնգլանդը, նրա օգնականը՝ Էնդրյու Մեդլին:

Նշենք, որ այս մրցաշրջանում Քրիս Քավանան  խաղավարել է  Անգլիայի Պրեմիեր լիգայի և  Չեմպիոնների լիգայի «Ինտեր» – «Սլավիա» հանդիպումները։

 

 

Այլ նորություններ