ԳՐԱՆՑՎԵՑ ՈՉ – ՈՔԻ

10:27 - 24 Հոկ, 2025

Հայաստանի   չեմպիոն և  գավաթակիր Երևանի «Նոան», Ռումինիայում,  ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում հյուրընկալվեց տեղի  «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակում, երկու տուրից հետո,  մեր թիմը  չորս  միավորով 11-րդ տեղում է:

Խաղավարտին  մերոնց գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը անկեղծորեն  նշել է, որ արժանի էին գրանցված  ոչ-ոքիին, թեպետ մի փոքր տխուր է, որ չկարողացան  վաստակել  երեք միավոր:

Երրորդ  տուրում «Նոայի» մրցակիցն է Չեխիայի «Սիգմա Օլոմոուցը»։ Խաղը նշանակված է  նոյեմբերի 6-ին:

 

Այլ նորություններ