«ԱՐԱՐԱՏ - ԱՐՄԵՆԻԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

11:37 - 01 Օգո, 2025

Ավարտվեց Եվրոպայի ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի ծրագրով երկրորդ փուլը: Այն հաջողություն բերեց  Երևանի «Արարատ-Արմենիա» թիմին: Ռումինիայի Կլուժ քաղաքում «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ կայացած պատասխան խաղում մեր ֆուտբոլիստները հաղթեցին տանտերերին՝ 2 : 1:

Երրորդ փուլում երևանցիների մրցակիցը կլինի Չեխիայի «Սպարտան»:

Ափսուսում ենք, որ երկրորդ փուլի ծրագրով Երևանի  «Փյունիկը»  Հունգարիայում պարտվեց  «Դյորին» / 1 : 3 / և դուրս մնաց պայքարից:

Այլ նորություններ