. . . ԳՐԱՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ

11:37 - 22 Հուն, 2026

Հայաստանցի  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը / + 90 կգ /  արծաթե մեդալ է նվաճել  Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացված Եվրոպայի Գրան պրի մրցաշարում։

Եզրափակիչի ճանապարհին մեր մարզիկը  հաղթել է Գերմանիայի և Անգլիայի պատվիրակներին, իսկ վճռական  մենամարտում  զիջել է  Հնդկաստանի ներկայացուցիչ Նարենդերին  ու գրավել երկրորդ տեղը:  

Հայաստանի հավաքականից  մրցաշարում հանդես է եկել նաև Արարատ Հարությունյանը / 70 կգ /, որը ձեռնունայն կվերադառնա հայրենիք:  

Այլ նորություններ