Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղարը

12:54 - 10 Նոյ, 2015

Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղար:  Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Հարավային Կորեայի Փյոնչան քաղաքում:

Յո Հյոն-Գուն պատասխանատու է մարզահամալիրների, մրցուղիների, Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունների վայրի, օլիմպիական ավանի, ինչպես նաև մարկետինգի և տրանսպորտի  համար:

«Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, քան` հաճույք: Անելու շատ գործ կա»,- ասել է Յո Հյոն-Գուն:

Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-25-ը:

Այլ նորություններ