ԿՈՐՈՇՎԵՆ ԱՅՍՕՐ

11:07 - 13 Նոյ, 2025

Հնդկաստանի Գոա քաղաքում  շարունակվում է   ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հայաստանցի գրոսմայստերները  դասական պարտիաները  ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց ամերիկացի Ավոնդեր Լիանգի, իսկ Շանթ Սարգսյանը՝  գերմանացի  Ֆրեդերիկ Սվանեի հետ: Հաղթողները  կորոշվեն այսօր նշանակված  արագ շախմատի թայ-բրեյքում:

 

Այլ նորություններ