ՏԱՍԸ ՄԵԴԱԼԱԿԻՐ

16:27 - 28 Օգո, 2023

Դպրոցականների համաշխարհային խաղերը տեղի ունեցան Բրազիլիայի Ռիո քաղաքում: Մասնակցեցին ավելի քան 40 երկրների պատվիրակներ: Ծրագրում ընդգրկված էր 18 մարզաձև: Հայաստանը ներկայացրին հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, բռնցքամարտիկները, շախմատիստները: Նրանցից առավել հաջող հանդես եկան հունահռոմեականա ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը / 44կգ /, Արամ Սարգսյանը / 62 կգ /  և շախմատիստ Էդգար Անդրեասյանը: Նրանք գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին ոսկե մեդալով:

Փոխչեմպիոն դարձան շախմատիստ Գագիկ Նավոյանը, բռնցքամարտիկ Էրիկ Ապերյանը/ 52 կգ /, ազատ ոճայիններ Ավետիք Թութխալյանն / 57 կգ / ու  Մաքսիմ Մկոյանը / 62 կգ /:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Ջանես Նազարյանը / 57 կգ,  հունահռոմեական /, Նարեկ Հակոբքյոխվյանը / 44 կգ , ազատ / և Վոլոդյա Մշեցյանը / 40 կգ, բռնցքամարտ /:

Ընդհանուր թիմային պայքարում մեր պատվիրակությունը գրավեց 15 –րդ տեղը:

Այլ նորություններ