ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

15:17 - 20 Նոյ, 2023

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության հերթական  հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Արաբկիր» - «Կիլիկիա»՝  106 : 70, «Ուրարտու» -  «Արաբկիր»՝ 114 : 92:

Հաջորդ խաղը տեղի կունենա այսօր ՝ նոյեմբերի 20-ին:  Ժամը՝ 21:30-ից  «Էրեբունին» կմրցի «Ֆոքսիսի» հետ:

Մեկնարկել է նաև  ՀՀ կանանց առաջնությունը: Նոր մրցաշրջանին մասնակցում է  հինգ   թիմ՝  «Ֆոքսիս», «Հատիս», «Բազե», «Գյումրի» և «Արցախ»: Հանդիպումները անցկացվում են «Օլիմպավանում»:

Արդեն տեղի է ունեցել  երկու հանդիպում:  «Ֆոքսիսը»  հաղթել է  «Հատիսին»  / 72:49 /  իսկ  «Գյումրին» ՝ «Արցախին » /  62:37 /:

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:30-ին կսկսվի  «Բազե» -  «Ֆոքսիս» մրցամարտը:

 

 

Այլ նորություններ