Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի մարզիկներից Երևանի օլիմպիական մարզական քոլեջի սովորող, հրազդանցի Արմեն Սուքիասյանը / 55 կգ / գրավեց երկրորդ, էջմիածինցի Գասպար Տերտերյանը / 51 կգ / ՝ երրրոդ տեղը, իսկ նրանց երեք թիմակիցներ դարձան հինգերորդ մրցանակակիր, թեև մեր գրեթե բոլոր ըմբիշներն էին արժանի դառնալ մեդալակիր: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները վեցերորդն էին:
Առաջնությանը մասնակցեցին հին աշխարհամասի 24 երկրների մարզիկներ:
ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասաց, որ մրցավարությունը կարծես թուրք-ազերական հանձնախումբ լիներ: Երկրրոդը ճանաչված Արմեն Սուքիասյանին կարելի է համարել չեմպիոն: Բայց, ազերի մրցակցի հետ նրա գոտեմարտը պարզապես << կերան >> թուրքերը:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան կբողոքարկի եվրոպականին: Ճիշտ է, արդյունքը չի փոխվի, բայց դա գոնե ահազանգ կդառնա հետագա մրցաշարերում երկրները ներկայացնող մրցավարների աշխարհագրությունն ընդլայնելու , նրանց զգաստացնելու համար: