ԸՄԲԻՇՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

15:14 - 08 Հուլ, 2020

Որոշակի ընդմիջումից հետո իրենց  ուսումնամարզական հավաքներ  են սկսում  Հայաստանի ըմբշամարտի թիմերը։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրել է, որ հուլիսի ութին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ծաղկաձոր՝  մարզումների է մեկնել ազատ ըմբշամարտի հավաքականը։

Հուլիսի 15 –ին երկրի գլխավոր մարզահանգրվան կմեկնի նաև հունառոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը ՝  Էդվարդ Սահակյանի ղեկավարությամբ։

Մարզումները կընթանան  փակ կարգավիճակով։

Այլ նորություններ