ՈՒԹ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

10:37 - 30 Սեպ, 2025

Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը։ ԲԿՄԱ -  «Արարատ-Արմենիա» խաղում գրանցվել է ոչ –ոքի ՝ 1 : 1 հաշիվը: «Ալաշկերտը»  2 ։ 1 հաշվով հաղթել է «Վանին»։ Տուրի`  ավելի վաղ կայացած մրցամարտերում  արձանագրվել են այսպիսի արդյունքներ. «Շիրակ»-«Ուրարտու»՝ 0 : 1, «Փյունիկ»  - «Գանձասար»՝ 1 : 0, «Նոա» - «Արարատ»՝ 2 : 0:

Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 18  միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը», որին 16 –ական միավորով հաջորդում են  «Նոան» և «Ուրարտուն»:

9 –րդ մրցափուլի խաղեըը նշանակված են հոկտեմբերի 3 – 5 –ը:

Այլ նորություններ