<< Ուշադրությու'ն, մեկնարկ դեպի Տոկիո >>

10:39 - 01 Փետ, 2019

Տոկիոյի օլիմպիական  և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ստուգողական / թեսթային / մրցումների նորացված ժամանակացույցը, խորհրդանիշն ու << Ուշադրությու'ն, մեկնարկ դեպի Տոկիո >> կարգախոսը:

Նման ծրագրով կազմակերպիչները արժեքավոր փորձ ձեռք կբերեն մարզավայրերում աշխատանքները կարգավորելու ,ղեկավարելու համար: Բացի այդ, փորձնական մրցումները Ճապոնիայի մարզասերներին հնարավորություն կտան մինչև խաղերի մեկնարկը տեսնել աշխարհի ուժեղագույն մարզիկներին, որոնց թվում կլինեն նաև օլիմպիական մարզահանդեսի ապագա մասնակիցներ և մեդալակիրներ:

Նախատեսված է անցկացնել 56 թեսթային միջոցառում, այդ թվում ` միջազգային պաշտոնական մրցումներ: Դրանք եռափուլ են. բաց, փակ  մրցասպարեզներում և 2020թ. մարտից մինչև մայիս անցկացվելիք մրցումներ:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

Այլ նորություններ