Որոշվել են սամբոյի Հայաստանի չեմպիոնները

16:51 - 12 Մար, 2018

Երեկ «Հայաստան» մարզական միությունում կայացել է սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Արցախից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Գոռ Մայիլյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գոռ Գյունաշյանը (100 կգ ) եւ Արթուր Բունիաթյանը (100 + կգ):

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Այլ նորություններ