ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է

10:58 - 22 Մար, 2021

Տոկիոյում ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը համավարակի պատճառով կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների։ Որոշումը կայացրել են  միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախը, միջազգային պարալիմպիկ կոմիտեի  / IPC / ղեկավար Էնդրյու Փարսոնսը, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն և << Տոկիո 2020 >> կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն: Օտարերկրյա մարզասերներին կփոխհատուցվի ձեռք բերած  ավելի քան 630 հազար տոմսերի գումարը։

Ճապոնացի հանդիսականների ներկայության  հարցը լուծվի ապրիլին։

Որոշման մասին ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ իրենց համար առաջնահերթությունը անվտանգությունն է և մարդկանց առողջությունը: 

 -   Կարելի է հասկանալ   համաշխարհային մարզասերի հիասթափությունը: Նրանք ցանկացել են օլիմպիական մրցումների ականատեսը դառնալ: Ափսոսում ենք, գիտենք, որ դա  մեծ կորուստ է բոլորի համար: Դեռևս համաճարակի  սկզբում  գիտակցում էինք, որ օլիմպիական խաղերը << զոհեր են >> պահանջելու։ Բայց գերխնդիր է  անվտանգությունը , հանուն որի  են  ՄՕԿ –ը   և կազմակերպիչները կայացրել նման  որոշում, - ասել է ՄՕԿ –ի առաջնորդը։ 

 

Այլ նորություններ