Դոհա. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկում

18:26 - 25 Մար, 2017

Դոհայում ավարտվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր մրցաշարի վերջին օրն է:

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկ վարժությունում: Նա զիջեց միայն վիետնամցի մարմնամարզիկին:

Քիչ անց Դավթյանը հանդես կգա զուգափայտերում:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ