Տոկիո 2020-ը հայտնի արվեստագտների է ընտրում պաստառային արվեստի համար

15:20 - 01 Օգո, 2019

Տոկիո 2020-ի Կազմկոմիտեն հայտարարել է, որ հայտնի ճապոնացի և արտասհամանյան արվեստագետների է ընտրել օլիմպիական թեմայով արվեստի գործեր ստեղծելու համար:

Պաստառների միջոցով արվեստագետները կկարողանան հաղորդել Տոկիո 2020-ի ոգին և տեսլականը, ինչը հանդիսանում է ծրագրի մի մաս, որը պետք է իրագործեն Օլիմպիական խաղերը հյուրընկալող բոլոր քաղաքները խաղերն ավելի իրազեկելի դարձնելու համար:

Ստեղծվել է հատուկ կոմիտե` կազմված աշխարհահռչակ արվեստագետներից:

Օլիմպիական թեմատիկայով պաստառները շրջանառության մեջ կմտնեն մինչև այս տարվա վերջը և կցուցադրվեն հասարակական ցուցահանդեսներում, ինչպես նաև 2020թ-ից կպատկերվեն լիցենզավորված ապրանքների վրա:

Պաստառների նախագծման համար կոմիտեն ընտրել է ճապոնացի հայտնի մասնագետների, ինչպես նաև չորս արվեստագետի արտասահմանից:

Պաստառներն արտադրվում են սկսած 20-րդ դարի սկզբից և նպատակ ունեն գովազդել սպորտային ամենամեծ իրադարձությունը:

Պաստառներն արտացոլում են յուրաքանչյուր խաղերի յուրօրինակությունը: Օլիմպիական պաստառներից շատերը համարվում են արվեստի գլուխգործոցներ:

Այլ նորություններ