
Հնարավոր է, որ լեռնադահուկային ալպինիզմը ներառվի Ֆրանսիական << Ալպեր - 2030 >> ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում: Առաջարկը, որը կատարել է միջոցառման կազմկոմիտեն, պետք է հաստատվի առաջիկայում նախատեսված ՄՕԿ –ի նստաշրջանում:
Հաստատումից հետո կքննարկվեն ծրագրերին, մարզիկների քվոտաներին վերաբերող և մասնագիտական այլ հարցեր՝ հաշվի առնելով << Միլան Կորտինա - 2026 >> -ի փորձը:
Մարզաձևը լիովին համապատասխանում է << Ալպեր – 2030 >> –ի տեսլականին. իսկական լեռնային միջավայր՝ նվազագույն ենթակառուցվածքներով, գրավիչ և մատչելի մրցութային ձևաչափեր, որոնք ոգեշնչում են լայն լսարանին, մասնավորապես՝ երիտասարդ սերնդին։
Եթե ՄՕԿ -ի նստաշրջանը հաստատի առաջարկը, ապա դահուկային լեռնագնացությունը երկրորդ անգամ կներառվի օլիմպիական ծրագրում, քանի որ նորամուտը որպես լրացուցիչ մարզաձև, կայացել է << Միլան Կորտինա - 2026 >> ձմեռային մարզահանդեսում:
Նշած գործընթացը հիմնված է ՄՕԿ –ի << Օլիմպիական օրակարգ 2020+5 >> սկզբունքների վրա: