Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը / մինչև 17 տարեկաններ /:
Սպասելիքները գերազանցեց Հայաստանի հավաքականը: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաները առաջին տեղը գրավեցին թիմային պայքարում:
Վստահ գործողություններով առավելապես աչքի ընկան Մարատ Աճեմյանը / 51 կգ / և Հայկ Մանուկյանը / 60 կգ /: Նրանք գրոհային ոճով գոտեմարտեցին, հաղթեցին իրենց մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին չեմպիոնի ոսկե մեդալով:
Արծաթե մեդալի արժանացան Մարտին Մանջիկյանը / 48 կգ / և Ջանես Նազարյանը / 65 կգ /, իսկ Արարատ Ավետիսյանը / 45 կգ / կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին ու ստացավ բրոնզե պարգև:
Հերթը ազատ ոճայիններինն է: