ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ

10:17 - 18 Հուն, 2024

Ավարտվեցին  նաև Հայաստանի շախմատի առաջնությունների 6-րդ տուրի  հանդիպումները:

Տղամարդկանց  մրցաշարի բոլոր  հանդիպումներն ավարտվեցին  խաղաղ  արդյունքով: Սամվել Տեր-Սահակյանը 4.5 միավորով  շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից  կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Կանանց պայքարում  5 միավորով միանձնյա առաջատար է  Սուսաննա Գաբոյանը: Նրանից մեկ միավոր պակաս ունեն Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը:

Այլ նորություններ