Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սարա Հոլտին (Գերմանիա):
Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիան Լիբիժեւսկու (Ֆրանսիա) հետ:
Երեք տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով զբաղեցնում է 24-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2 միավորով գտնվում է 78-րդ հորիզոնականում:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի