ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՄՐՑԱՎԱՐՏ

11:17 - 07 Սեպ, 2022

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի 2023թ.   առաջնության ընտրական մրցաշարում: Նախորդ բոլոր ինը փուլերի սցենարով, վերջին ՝ տասներորդում նույնպես, մեր հավաքականը պարտվեց: Հայաստանցի մարզուհիները սեփական հարկի տակ դարձյալ խոշոր հաշվով / 0 : 7 /  <<  ջախջախվեցին  >> : Այս անգամ մերոնց նկատմամբ հեշտ հաղթանակի հասան Բելգիայի ֆուտբոլիստուհիները:

Հայաստանի հավաքականն անցկացրած  տասը  խաղում կրեց նույնքան պարտություն և առանց միավորի հանգրվանեց խմբային աղյուսակի վերջին՝ 6-րդ  հորիզոնականում:

Այլ նորություններ