ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

11:00 - 10 Փետ, 2020

Մայրաքաղաքի Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի երիտասարդական առաջնությունը : Մարտուղյակներում մրցեցին շուրջ 100 դ' արտանյաններ: Լարված պայքար ծավալվեց հատկապես խոցասուսեր մրցաձևում, որտեղ ավելի շատ մասնակից էր հայտավորված: Իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին / 12 / երևանցիներ Գրիգոր Մնացականյանը, Ինեսա Բաբախանովան / 10 / և արժանիորեն դարձան հաղթողներ: Ճկասուսեր մրցաձևում առաջինը դարձյալ երևանցիներն էին . Համլետ Մխոյանը և Աիդա Ալոյանը: Թրասուսերակիրների մրցավեճում առավել վստահ հանդես եկավ և առաջին տեղը գրավեց գյումրեցի Վահան Նազարեթյանը:

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը  զրույցի ժամանակ ասաց, որ մասնակիցների պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Բայց մտորելու առիթ եղավ: Այս ստուգատեսում մասնակիցները դարձյալ թերանում էին տակտիկական հարցերում, մի հանգամանք , որի վրա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն տեղերում աշխատող մարզիչները:

Միջոցառման արդյունքներով կազմավորվեց հավաքական, որը Գյումրիում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև  լավագույնները կմեկնեն Խորվաթիայի Պորեջ քաղաք և կմասնակցեն փետրվարի 21 –ին սկսվող Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին:

Այլ նորություններ