Բաքու-2015. Արման Երեմյանը մնաց առանց մեդալի

10:20 - 18 Հուն, 2015

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Երեմյանը 80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում  4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին, սակայն քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել էր ռուս Ալբերտ Գաունին:  Ռուս մարզիկը դուրս էր եկել եզրափակիչ, և Արման Երեմյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Սակայն բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ մենամարտում 4։8 հաշվով պարտվեց Ռիչարդ Օրդեմանին եւ զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Այլ նորություններ