Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

12:30 - 03 Սեպ, 2018

Ռիգայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի արդյունք գրանցեց մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյան, վաստակելով 9 հնարավորից 7 միավոր և արժանացավ արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Նշենք, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում: Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում: 

Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Այլ նորություններ