ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉԸ ԳՈՀ Է

11:57 - 12 Հոկ, 2021

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաք այսօր մեկնեց վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական  հավաքականը: Այնտեղ հոկտեմբերի 14 – 24 –ը  կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ավագ մարզիչը հեռակապով հայտնեց, որ թիմի անդամների ընդհանուր պատրաստականությունը դժգոհելու տեղիք չի տալիս: Երևանի Օլիմպավանում վերջին ուսումնամարզական հավաքը լիովին ճշգրտեց պատկերացումները յուրաքանչյուր մարզիկի ունակությունների մասին: Կան մրցանակների արժանի բռնցքամարտիկներ: Նրանք մարտական տրամադրությամբ են կելնեն պայքարի: Ամեն բան ցույց կտա ռինգը:

Ներկայացնենք հավաքականի կազմը.  Թովմաս Թովմասյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (51 կգ), Սուրեն Ռուբենյան (54 կգ), Մանվել Պետրոսյան (57 կգ), Էրիկ Իսրայելյան (60 կգ),  Հարություն Հակոբկոխյան (63,5կգ), Նարեկ Զախարյան (67 կգ), Կարապետ Բալագոզյան (71 կգ), Սուրեն Համբարյան (75 կգ), Հենրիկ Չխրիկյան (86 կգ), Անուշավան Մխիթարյան (92 կգ), Հովհաննես Փափազյան:

Աղջիկներ.  Արևիկ Դոխոլյան (52 կգ), Էլիդա Քոչարյան ( 60 կգ), Սոնա Հարությունյան (64 կգ):

Մարզիչներ ՝  Վազգեն Բադալյան / ավագ մարզիչ /, Հարություն Նազարյան, Արթուր Մելքումյան, Իսրայել Հակոբկոխյան:

 

Այլ նորություններ