Մինսկ-2019. Ազատ ոճայիններն ունեն 4 ուղեգիր

20:07 - 12 Ապր, 2019

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4 ուղեգիր է նվաճել հունիսի 21-30 Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնության ժամանակ Եվրոպական խաղերի ուղեգիր են նվաճել 57, 65, 97 և 125 կգ քաշային ըմբիշները:

Տեղեկացնենք, որ ուղեգիրը տրվում է ոչ թե անվանական, այլ՝ երկրին:

Այլ նորություններ