ՄԵկնարկել է շախմատի Երևանի առաջնությունը

11:15 - 25 Մայ, 2016

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը:

Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան  մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին:

Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ