Հայտնի է Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականի անունը

18:09 - 16 Հուն, 2016

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով:

Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»:

20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ