ՀՀ եւ ՖԻԴԵ-ի նախագահները ոչ-ոքի են խաղացել

20:00 - 09 Փետ, 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի  խաղատախտակի առջեւ: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Նախագահների հանդիպումը կայացել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել  «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը:

Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով եւ այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռեւանշ է խնդրել.

«Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե եւ ոչ-ոքիի համաձայնեցինք», - ասել է Կիրսան Իլյումժինովը:

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության

Այլ նորություններ