ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՆԻՇ ԹՎԵՐՈՎ

10:07 - 26 Նոյ, 2021

Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը, ավանդույթի համաձայն, ընթացիկ մրցաշրջանում նույնպես, մրցակիցներին պարտվում է երկնիշ թվերով:

Աշխարհի 2023թ. առաջնության ընտրական փուլի ծրագրով մեր թիմը հերթական անգամ ջախջախիչ հաշվով պարտություն կրեց: Բելգիայի հավաքականը 19 անպատասխան գնդակ  ուղարկեց հյուրերի դարպասը:

Հաջորդ հանդիպումը հայ մարզուհիները կանցկացնեն նոյեմբերի 30 –ին: Երևանում մեր թիմը կհուրընկալի նորվեգուհիներին, որոնք սեփական հարկի մերոնց հաղթել են դարձյալ  ջախջախիչ՝ 10 : 0 հաշվով:  

Այլ նորություններ