ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՎԱՂԸ

11:47 - 22 Հուն, 2026

Հայաստանի  բասկետբոլի կանանց ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ, ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի 2026թ.առաջնությանը։

Մեր բասկետբոլիստուհիները ընդգրկված են B խմբում, որտեղ կանցկացնեն առնվազն երկու հանդիպում. հունիսի 23-ին՝  Կոսովոյի, իսկ 25-ին՝  Անդորրայի հավաքականի հետ։

Ստուգատեսին  մասնակցում են վեց  թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբի։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները հանդես կգան կիսաեզրափակիչում, իսկ  հաջորդ տեղերը  զբաղեցնողները  կպայքարեն  հինգերորդ տեղի համար։

Հայաստանի ընտրանին հայտավորված է հետևյալ կազմով.

Քեյլա Քեշմեշյան
Սուսաննա Խաչատրյան
Լիա Կրումյան
Սիլվիա Վարդազարյան
Ավա Օ’Նիլ Իսկանդարյան
Անիելա Ավանդջյան
Մերի Մարգարյան
Ավա Ղարիբ
Սեդա Գաբրիելյան
Օսաննա Թիրիթյան
Մերի Գրիգորյան
Լուսինե Հակոբյան

 

Այլ նորություններ