Հռոմում անցկացվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների առաջնությունը: Վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմից չեմպիոնի կոչմանն արժանացավ Սուրեն Աղաջանյանը / 60 կգ /:
Արծաթե մեդալ նվաճեց երկրորդ տեղը գրաված Աշոտ Խաչատրյանը / 67 կգ /, իսկ Վիգեն Նազարյանը / 67 կգ / և Ալբերտ Վարդանյանը / 130 կգ / դարձան երրորդ մրցանակակիր:
Թիմային պայքարում մեր պատվիրակները եզրափակեցին առաջին հնգյակը:
Մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին:
Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը թիմում ընդգրկել է հետևյալ ըմբիշներին.
57 կգ Հարություն Հովհաննիսյան
61 կգ Հայկ Աբրահամյան
65 կգ Տիգրան Ղազարյան
70 կգ Հայկ Պապիկյան
74 կգ Մենուա Յարիբեկյան
79 կգ Մուշեղ Մկրտչյան
86 կգ Կնյազ Իբոյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
97 կգ Խաչատուր Խաչատրյան
125 կգ Լյովա Գևորգյան