ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՏԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

11:07 - 26 Հուն, 2026

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Կոսովյում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնության  խմբային փուլի երկրորդ տուրում  63:54 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Մեր մարզուհիներից արդյունավետությամբ աչքի ընկավ   20-ամյա Լեա Կրումյանը:  Նա վաստակեց 25 միավոր։

Առաջին  փուլում մեր ընտրանին իր հաշվին գրանցեց մեկական հաղթանակ ու պարտություն, գրավեց երկրորդ տեղը և մտավ կիսաեզրափակիչ։ Մրցակիցը կլինի Մալթայի հավաքականը, որը իր ենթախմբում  խոշոր հաշիվներով  հաղթել է Վրաստանի և Ալբանիայի ներկայացուցիչներին:

Հայաստան –  Մալթա մրցամարտը տեղի կունենա վաղը ՝ հունիսի 27 –ին:

Այլ նորություններ