ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ

12:27 - 27 Մար, 2024

Մեկօրյա փորձարկում է  անցել << Փարիզ – 2024 >>  –ի ջահի փոխանցավազքը: Այն հաջողությամբ իրականացվել է Փարիզի ծայրամասում գտնվող տարածքում ՝ Օուբիում ՝ չվառած ջահով:

Իհարկե, անվտանգությունն է եղել   կազմկոմիտեի  առաջնահերթությունը: Այդ թեստը գործառնական և տեխնիկական ստուգում էր  անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Այդ օրը համակցված աշխատել են ոստիկանության և տեղական իշխանությունները:   Առանց խոչընդոտների իրականացված ծրագիրը հնարավորություն է  ընձեռել  ստուգելու  փոխանցավազքի մասնակիցների ունակությունները:

 

Ընդհանրապես ջահի փոխանցավազքը օլիմպիական խաղերի կարևոր և պատմական մասն է: Նշենք, որ << Փարիզ – 2024 >> –ի փոխանցավազքի գործընկերները հայտնի ընկերություններ են,  որոնք նշած օրը  փորձարկել են իրենց  գովազդային մեքենաների շարասյունը:

Որոշ անակնկալներ գաղտնի պահելու նպատակով ամեն ինչ չէ, որ ներկայացվել է: Անվտանգության ապահովման համար ոստիկաններն ու ժանդարմները մշտապես ուղեկցել, գտնվել են ջահի մոտ։

 

 

Այլ նորություններ