
Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիան մշակել է օլիմպիական որակավորման համակարգը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն և ծրագիրը կգործի LA28 –ի խաղերում, որտեղ յոթական քաշային կարգերում հանդես կգան 248 բռնցքամարտիկներ / 124 տղամարդ և 124 կին/։
Մեդալներ կշնորհվեն հետևյալ քաշային կարգերում. տղամարդիկ՝ 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ, 80 կգ, 90 կգ և + 90 կգ, կանայք՝ 51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և + 75 կգ:
Որակավորման համակարգը բաղկացած է երեք համաշխարհային և մեկական մայրցամաքային մրցումներից, ինչը նշանակում է, որ բռնցքամարտիկները կունենան մինչև չորս հնարավորություն LA28-ում տեղ ապահովելու համար։
Որակավորման ուղին և Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի մրցումները կհսկի և կկառավարի World Boxing- ը, որը ՄՕԿ-ի կողմից ճանաչված բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան է։
Առաջին որակավորման մրցաշարը կլինի Ղազախստանում 2027թ. նշանակված աշխարհի առաջնությունը: Կհաջորդեն 2027 և 2028թթ. կայանալիք հինգ մայրցամաքային որակավորման մրցաշարերը և 2028թ. նախատեսված համաշխարհային երկու եզրափակիչ որակավորման մրցաշարերը:
Բռնցքամարտի մրցաշարը պատմական կլինի, քանի որ այն առաջին անգամ կանցկացվի գենդերային հավասարության նշանաբանով: