12 ՏԱՐԻ ԱՆՑ

12:27 - 12 Մայ, 2026

United World Wrestling-ը ներկայացրել է Լոս Անջելես-2028 օլիմպիական խաղերի ըմբշամարտի  վարկանիշային մրցաշարերի պաշտոնական օրացույցը: Այնտեղ ներկայացված է որակավորման ամբողջ ուղին. վարկանիշային մրցաշարեր, մայրցամաքային առաջնություններ . . .  

Ըմբշամարտի  միջազգային  և ԱՄՆ –ի  ֆեդերացիաները արդեն հաստատել են, որ հաջորդ տարվա մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի Լաս Վեգասի համալսարանի  Թոմաս և Մաք պատմական կենտրոնում ՝ սեպտեմբերի 11-19-ը։ Այդ  առաջնությունը կնշանավորի այս մեգա մրցաշարի վերադարձը ԱՄՆ: 12 տարի առաջ է  երկիրը հյուրընկալել նշած  մրցաշարը  / 2015թ. /:  Օլիմպիական  18 քաշային կարգերի 72 մեդալակիրները քվոտաներ կստանան իրենց երկրների  ԱՕԿ – ների  համար։

Աշխարհի առաջնությունում, յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում,  ուղեգրեր կստանան  չեմպիոնը, արծաթե  և երկու բրոնզե մեդալակիրները:

Դրանից հետո պայքարը կշարունակվի  2028թ.  մայրցամաքային առաջնություններում, օլիմպիական որակավորման մրցաշարերում, իսկ  վերջին հնարավորությունը  կհանդիսանա 2028թ.  մայիսի 18–21 –ը նախատեսված համաշխարհային  որակավորման մրցաշարը, որտեղ ուղեգիր կշնորհվի միայն տվյալ քաշային կարգի հաղթողին:

UWW-ն հայտարարել է նաև 2027թ.  տարբեր տարիքային խմբերի աշխարհի առաջնությունների օրացույցը. մինչև 17 տարեկաններինը  կանցկացվի Ամմանում՝ օգոստոսի 2- 8-ը,  մինչև 20 –ինը ՝ Նովի Սադում ՝  օգոստոսի 23-29-ը, վետերաններինը ՝  Պորեչում՝ հոկտեմբերի 5-10-ը,  մինչև 23 տարեկաններինը ՝  Բրաշովում՝ հոկտեմբերի 18-24-ը։

Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանի  աշխարհի առաջնությանը, որը նշանակված էր Բահրեյնում՝ սեպտեմբերի 5-13-ը, ապա այն  պաշտոնապես չեղարկվել է: Պատճառը մերձավոր արևելքում տեղի ունեցող հակամարտություններն են:

Նախնական տեղեկություններով մրցումները հնարավոր  է  անցկացվեն  Ղազախստանում կամ Ուզբեկստանում:

Այս մասին  միջազգային ֆեդերացիան կհայտնի առաջիկայում:

Այլ նորություններ