ՀԱԳԵՑԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆ

11:37 - 17 Մար, 2026

Ձյուդոյի ազգային  հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ,  ավարտեց Չեխիայի Նիմբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական մարզումային ճամբարի հավաքը: Մեր մարզիկներն արդեն Երևանում են: Վաղը թիմը կուղևորվի Թբիլիսի: Այնտեղ մարտի 19 – 23 –ը տեղի կունենա << Մեծ սաղավարտ >>  միջազգային մրցաշարը:

Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Վահե Աղասյանը , Մարտին Բադալյանը / երկուսն էլ` 60 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ /  և Գոռ  Կարապետյանը / 100 կգ /:

Մրցավարտից հետո մեր պատվիրակները   տեղում միջազգային կարճատև հավաքի կմասնակցեն:

Այլ նորություններ