ՀՆԳՅԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

15:47 - 19 Հոկ, 2021

Հայաստանի կանանց և տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունները հատել են հասարակածը:

Հինգական թիմեր են մասնակցում մրցաշարերին:

Երեք փուլից է բաղկացած կանանց ստուգատեսը: Երկու շրջանից հետո առաջատարներն են  Երևանի << Վանը >>  և  ԽՄՕՄ –ն: Նրանք ունեն 24 –ական միավոր և չեմպիոնի պատվին արժանանալու համար  լարված պայքար են մղում:

Վերջին ՝ երրորդ փուլի մրցաշարը կավարտվի նոյեմբերին:

Տղամարդկանց ստուգատեսն անցկացվում է փոխայցելությունների մրցակարգով:

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին: Բոլորից շատ ՝ 22 միավոր է վաստակել ՖԻՄԱ –ն: Երեք միավոր պակաս ունի ԲԿՄԱ –ն: Հաջորդում են ԽՄՕՄ –ն / 13 միավոր /, ՃՇԱՀ – ն / 4 միավոր /  և աղյուսակը եզրափակող <<  Գյումրին >>   / 3 միավոր /:

 

Այլ նորություններ