
Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը:
Սպասելիքները գերազանցեցին մեր երկրի ներկայացուցիչները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և գերծանքաշային Արամայիս Հարությունյանը (130 կգ) հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին չեմպիոնի ոսկե մեդալով:


Փոխչեմպիոնի պատվին արժանացավ Սամվել Տերտերյանը (77 կգ), որը տուն կվերադառնա արծաթե պարգևով: Նրա թիմակից Մանվել Խաչատրյանը (55 կգ) գրավեց երրորդ տեղը և կանգնեց պատվո պատվանդանի <<բրոնզե>> աստիճանին:
Մեդալակիր քառյակի թիմակիցները նույնպես հաղթանակներ գրանցել են: Արդյունքում ՀՀ հավաքականը թիմային պայքարում ճանաչվեց երկրորդը: Առաջինը ՌԴ –ի, իսկ երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին հաջորդաբար Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակները:
Խոսուն հաջողության առթիվ շնորհավորում ենք մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, նրա ղեկավարած մարզչական հանձնախմբին, մասնագետներին, համապետական ֆեդերացիային և մարզասերներին: