ԿԵՑՑԵՔ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐ

09:27 - 07 Ապր, 2026

Հայաստանի  սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը  կրկին  հաստատեց իր բարձր կարգը: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում  անցկացված   աշխարհի գավաթի խաղարկության   չորրորդ փուլի մրցաշարի հենացատկ մրցաձևում  նա նվաճեց հաղթողի կոչումը:  

Եզրափակիչում Արթուրը վաստակեց  14.666 միավոր և մեծ առավելությամբ առաջ անցավ  ղազախ Ասսան Սալիմովից / 14.083 / ու չեխ Յոնաս Դանեկից / 14.01 /:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած թիմի անդամները  մրցաշարում նվաճեցին երեք մեդալ։ Ինչպես հայտնի է, նժույգթափերում  ոսկե մեդալակիր   դարձավ Համլետ Մանուկյանը, իսկ օղակների վարժությունում  արծաթե պարգև ստացավ Արթուր Ավետիսյանը։

Հայաստանի պատվիրակները  Կահիրեից կմեկնեն  Խորվաթիայի Օսիեկ քաղաք և կմասնակցեն  աշխարհի գավաթի խաղարկության  հինգերորդ փուլի մրցումներին:  

Այլ նորություններ