
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերում կոռուպցիայի և մանիպուլյացիաների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու մասին։
Խաղերի կազմկոմիտեի հետ համատեղ ստեղծված ստորաբաժանումը կսկսի գործել օլիմպիական գյուղի բացման օրը ՝ 2026թ. հունվարի 30-ից և գործունեությունը կավարտի փակման արարողությունից հետո։
Բաժանմունքի հիմնական նպատակն է ապահովել տեղեկատվության արագ փոխանակումը սպորտային կարգապահական մարմինների և Իտալիայի իրավապահ մարմինների միջև։
«Օլիմպիական խաղերը ազնվության ու արդարության համաշխարհային չափանիշ են, տոնակատարություն, որտեղ կոռուպցիան տեղ չունի։ Մեր գործընկերների հետ կկարողանանք ավելի արդյունավետորեն բացահայտել և կանխել խախտումները», - նշել է ՄՕԿ-ի էթիկայի պատասխանատու Ջուզեպպե Դելեոնարդիսը։
Ի դեպ, երեկ՝ դեկտեմբերի 9 – ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էր, որով առաջնորդվում է ՄՕԿ –ը: